Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Ռուսաստանում
Կամչատկայում 6,1 մագնիտուդ հզորությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում են ՌԴ ԳԱ երկրաֆիզիկական ծառայության Կամչատկայի մասնաճյուղից։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 170 կմ հեռավորության վրա՝ Կամչատկայի հարավ-արևմտյան ափից 65 կմ խորության վրա։
Նշվում է, որ եղել է երկու ցնցում։