Չինաստանը կարող է փոխել խաղի կանոնները․ ԱՄՆ-ում մտավախություն ունեն, որ այդ երկիրը կարող է զենք ուղարկել Ռուսաստան
Չինաստանը դիտարկում է Ռուսաստան հրետանային համակարգեր, զինամթերք և գրոհային անօդաչու սարքեր ուղարկելու հարցը՝ չնայած Ուկրաինայում խաղաղ բանակցությունների և հրադադարի մասին հրապարակային կոչերին։
Այս մասին գրում է Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ վարչակազմի պաշտոնյաներին։
Առայժմ զենքի առաքումներ չեն եղել, ասում են պաշտոնյաները, բայց եթե դա տեղի ունենա, դա կազդի պատերազմի ընթացքի և Ուկրաինայի հակահարձակման վրա: