Լուկաշենկոն խոսել է Ռուսաստանի հետ միավորվելու մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բելառուսը մինչև 2030 թվականը կլանելու Ռուսաստանի ռազմավարությունը անվանել է երկրներին վիճաբանության դրդելու հերթական փորձը, հայտնում է BelTA-ն։
«Մենք ունենք մեր սեփական ռազմավարությունը։ Ռուսաստանը ևս ունի իր ռազմավարությունը՝ ապրել եղբայրական Բելառուսի հետ»,- ասել է Լուկաշենկոն։
Նա նշել է, որ Ռուսաստանն ու Բելառուսը ցանկանում են նորից բաժանել։
«Գիտեք իմ դիրքորոշումը, այն անփոփոխ է՝ մենք անկախ ինքնիշխան պետություն ենք»,- հավելել է Բելառուսի ղեկավարը՝ նշելով, որ դա կիսում է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։