Իրավական ոլորտում այսօր ունենք այլասերված ժողովրդավարություն. Ալեքսանդր Կոչուբաև
Երիտասարդությունը հենց այն որակյալ փոքրամասնությունն է, շարժիչ ուժն է, որ կարող է վաղը փոխել պետության ներսում ունեցած վատ ընթացքը։ «Բեկում» խորագրով համաերիտասարդական ֆորումին ասաց Ալեքսանդր Կոչուբաևը։
«Իսկ դրա գաղափարական դոկտրինալ հիմնավորումները մենք ունենք։ Դուք ունեք ապստամբելու իրավունք, ունեք հեռացնելու արմատախիլ անելու այն կառավարությանը, դերակատարներին, ովքեր սպառնալիք են մեր պետության համար»,- ասաց նա՝ հավելելով, որ երիտասարդսությունն է լինելու որոշողը, թե ինչպիսի պետություն ենք ունենալու վաղը
Նրա խոսքով, արժեքային ինֆլյացիան կարելի է հաղթահարել բացառապես գաղափարաբանություն, պայքարի հստակ մեթոդաբանություն ունենալով։
«Իրավական ոլորտում այսօր ունենք այլասերված ժողովրդավարություն, այսինքն հռչակվում է որ Հայաստանը ժողովրդավարական հանրապետություն է, բայց ունենք դրա այլասերումը»:
Նրա դիտարկմամբ, տեղի է ունեցել արժեքային ինֆլյացիա գրեթե բոլոր ինստիտուտներում՝ իրավական, հատկապես մարդու իրավունքների ոլորտում։
«Ինձ համար հատկապես մտահոգիչ է այն գաղափարական վակումը, գաղափարաբանական դեֆցիտը, որն այսօր ներդրվել է»,- ասաց փաստաբանը։