Այն հակաքարոզչությունը, որն աշխատել է ընդդիմության նկատմամբ, եղել է իսկապես բացառիկ. Խամոյան (տեսանյութ)
Մեր երկրում նոյեմբերի 9-ից հետո ամեն շարժումից հետո ակնհայտ էր երիտասարդության ավելի ու ավելի շատ մասնակցությունը ակցիաներին: Այս մասին «Բեկում» երիտասարդական ֆորումի «Պայքարը. բացեր և նոր հնարավորություններ երեկ, այսօր, վաղը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:
«Կարծում եմ ընդդիմություն-հասարակություն երկխոսության մեջ շատ կարևոր դեր ունեք հենց դուք: Այսինքն շատ ավելի օգտակար է լինելու, որ դուք բացատրեք ձեր կողքի ընկերոջը՝ ինչ է կատարվում և ասեք, որ սա քաղաքականություն չէ, մեր երկրի մեր երեխաների ապագայի հարցն է»,-ասաց նա:
Խամոյանը նշեց, որ Դիմադություն շարժումից հետո ինքը եզրակացություն է արել որ այս իշխանությունները չունեն բարոյականության որևէ արգելանք:
«Այն հակաքարոզչությունը, որն աշխատել է ընդդիմության նկատմամբ, դա եղել է իսկապես բացառիկ, նման ծավալի հակաքարոզչություն ես չեմ տեսել որևէ իշխանության ժամանակ»,-ասաց նա: