Մի կրկեսի պատմություն. Սոս Հակոբյան
«Հայրենիք» կուսակցության խոսնակ Սոս Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հիշու՞մ եք, երկու օր առաջ (անունը դնենք) «Սեդա Սաֆարյանի հետ կապված ինչ-որ մեկը», էկրանին մի գրություն էր թափահարում, այնպես, որ անպայման երևա այդ գրության վրայի դեկտեմբերի 15 նշումը, բայց չերևա թե գրությունը ինչի մասին էր, քանի որ վերջինս անամոթաբար ստում էր, թե Փաստաբանների պալատը դեկտեմբերի 15-ից է կասեցված համարել Սաֆարյանի փաստաբանական արտոնագիրը։
Այս թեմային չէի անդրադառնա, եթե կեղծ տեղեկատվություն տարածողի քույրը, որը համատեղությամբ նաև ՍԴ դատավոր է երեկ (փետրվարի 24-ին) ՀՀ վարչական դատարան չմուտքագրեր հայցադիմում, որով պահանջում է անվավեր ճանաչել Փաստաբանների պալատի որոշումը իր արտոնագիրը նոյեմբերի 30-ից կասեցված համարելու մասին։
Սա արժեհամակարգ է, ուրիշ ոչինչ, խաբելու, մոլորեցնելու, ապօրինի գործելու արժեհամակարգ....
Մեկ անգամ ևս կից ներկայացնում եմ փաստաբանների պալատի որոշումը նոյեմբերի 30-ից (իր դիմելու օրվանից) Սաֆարայանի արտոնագիրը կասեցնելու մասին, որը միայն ընդունվել է դեկտեմբերի 15-ին»։