Լուկաշենկոն պատերազմի տարելիցի կապակցությամբ երկար զրույց է ունեցել Պուտինի հետ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ երկար զրույց է ունեցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ ուրբաթ օրը՝ Ուկրաինա Մոսկվայի ներխուժման մեկամյակի օրը։ Այս մասին տեղեկացնում է հրեական The Jerusalem Post-ը։
Բելառուսի նախագահին մոտ գտնվող Telegram ալիքը հայտնել է, որ Լուկաշենկոն շաբաթ օրը լրագրողներին ասել է, որ երկու տղամարդիկ իրենց զրույցի ընթացքում շոշափել են տարբեր թեմաներ՝ չհայտնելով այլ մանրամասներ: