Լավրովը շաբաթվա սկզբին կայցելի Ադրբեջան
Շաբաթվա սկզբին նախատեսվում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցը Ադրբեջան։ Ադրբեջանական AZERTAC-ը հայտնում է, որ այս մասին լրագրողներին տված իր հայտարարության մեջ ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
«Այցի ընթացքում մենք զրույցներ կունենանք տարբեր թեմաներով։ Ռուս-ադրբեջանական օրակարգը լայն է»,- ընդգծեց նախարարը։