Կիևում օդային տագնապ է հայտարարվել
Կիևի մարզի երկնքում օդային թիրախներ են գրանցվել, հակաօդային պաշտպանության ուժերը պատրաստ են հետ մղել վտանգը, հայտնում է Կիևի շրջանային վարչակազմի պաշտոնական հեռագրային ալիքը։
Կիևի շրջանի բնակիչներ օդային թիրախներ են տեսել։ ՀՕՊ ուժերը պատրաստ են։ Մնացեք ապաստարաններում և պահպանեք անվտանգության կանոնները։ Մի նկարահանեք և մի տեղադրեք համացանցում որևէ բան,–նշվում է հայտարարության մեջ։
Մինչդեռ ուկրաինական լրատվամիջոցները հայտնում են, որ օդային օբյեկտները Չեռնիգովից թռչում են Կիև։ Չեռնիգովի մարզում օդային տագնապ է հայտարարված։