Ռեզնիկովը խոսել է ռուսական բանակի կորուստների մասին
Ռուսաստանն ամեն օր 500 զինվոր է կորցնում Բախմուտի մոտ տեղի ունեցած մարտերում։
Այս մասին La Repubblica-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։
«Ռուսներն իրականացնում են սողացող հարձակում, քանի որ նրանք խելահեղ մարտավարություն ունեն։ Վագներականներին ուղարկում մեր դեմ՝ մի քանի մետր հող վերադարձնելու համար։ Արևելյան ճակատում մեր գեներալն ասաց, որ ռուսները մեկ օրում ունեցել են 500 սպանված և 900 վիրավոր»,- ասել է Ռեզնիկովը։