ՆԱՏՕ-ն Ադրիատիկ ծովում երկու ավիակիր հարվածային խմբեր է տեղակայել
ԱՄՆ-ն և Հյուսիսատլանտյան դաշինքի նրա գործընկերներն Ադրիատիկ ծովում կենտրոնացրել են երկու ավիակիր հարվածային խմբեր, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Վկայակոչելով ԱՄՆ 6-րդ օպերատիվ նավատորմի հրամանատարության տվյալները, բացատրվում է, որ ներկայումս տարածաշրջանում տեղակայված են ԱՄՆ ռազմածովային ուժերի USS George Bush ատոմային ավիակիրը, իսպանական գրոհային Խուան Կառլոս I նավը և իտալական Cavour ավիակիրը։
Բացի այդ, կա ամերիկյան հրթիռային հածանավ և կործանիչ, ինչպես նաև իտալական մեկ այլ ռազմանավ։