Ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Չինաստանի և Ղրղզստանի տարածքում
Ըստ սեյսմոլոգների՝ առաջին երկրաշարժի ուժգնությունը կազմել է 5,9 մագնիտուդ։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 15 կմ խորության վրա։
Հաստատված է, որ երկրաշարժը տեղի է ունեցել Ալմաթիից 279 կմ հարավ-արևելք։ Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Ստորգետնյա ցնցումներ են գրանցվել նաև Չինաստանի հյուսիս-արևմուտքում։ Դրանց ուժգնությունը կազմել է 5,1 մագնիտուդ։ Երկրաշարժի աղբյուրը, ըստ սեյսմոլոգների, գտնվել է տասը կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին նույնպես տեղեկություններ չկան։