ՆԱՏՕ-ն ունի բոլոր հիմքերը՝ քննարկելու Ուկրաինայի անդամակցությունը պատերազմից անմիջապես հետո․ Չեխիայի նախագահ
Չեխիայի նախագահ, ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախկին ղեկավար Պետր Պավելը հայտարարել է, որ Ուկրաինան ավարտել է ՆԱՏՕ-ին անդամակցելու իր «տնային աշխատանքը» դաշինքի հետ տեխնիկական համատեղելիության ոլորտում։
«Ուկրաինան արժանի է դիտվել որպես ՆԱՏՕ-ի նոր անդամ»,- ասել է Պավելը։
«Իսկ ուկրաինացի զինվորականները կլինեն, թերևս, ամենափորձառուները և մեծ առավելություն կլինի ՆԱՏՕ-ի երկրների համար»,- ասել է Չեխիայի ղեկավարը։
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն ունի բոլոր հիմքերը՝ քննարկելու Ուկրաինայի անդամակցությունը պատերազմից անմիջապես հետո։