Ճապոնիան խոսել է ռուսական միջուկային սպառնալիքների մասին
Հիրոսիմայում կայանալիք Յոթնյակի խմբի (G7) գագաթնաժողովի մասնակիցները պետք է արտահայտվեն սպառնալիքների և Ռուսաստանի կողմից միջուկային զենք օգտագործելու հնարավորության դեմ։
Այս մասին երկրի խորհրդարանում տեղի ունեցած բանավեճի ժամանակ հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան։
«Հիրոսիմայում G7-ի գագաթնաժողովում մենք պետք է խստորեն հանդես գանք ստատուս քվոն միակողմանի ուժով փոխելու փորձերի դեմ, ինչպես նաև Ռուսաստանի կողմից միջուկային զենքի կիրառման սպառնալիքի և հնարավորության դեմ: Ես ակնկալում եմ, որ մենք միջազգային հանրությանը կցուցադրենք G7-ի պատրաստակամությունը պաշտպանելու աշխարհակարգը՝ հիմնված օրենքի գերակայության վրա»,- ասել է նա։