Պուտինը Գերասիմովին է հանձնել Ուկրաինայում ռուսական բոլոր ուժերի վերահսկողությունը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի թույլտվությամբ, հսկողություն է սահմանում Ուկրաինայում ներգրավված բոլոր ռուսական ստորաբաժանումների նկատմամբ, հայտնել է ISW պատերազմի ուսումնասիրման ինստիտուտը։
Ըստ ամերիկացի փորձագետների, դրա մասին են վկայում այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Վալերի Գերասիմովի նշանակումն Ուկրաինայում ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար և Սերգեյ Սուրովիկինի ենթակայությունը նրան։
Գերասիմովը Վագներին ազատեց Բախմուտի մարտերի համար պատասխանատվությունից և բերեց ռուսական կանոնավոր բանակը։
Բացի այդ, ՌԴ պաշտպանության նախարարությունը դիտարկում է ռազմական թղթակիցների գործունեությունը սահմանափակելու և կարգապահության նոր կանոններ մտցնելու հնարավորությունը։