Բորելը խոսել է Չինաստանի խաղաղության ծրագրի մասին
Ուկրաինայում պատերազմի կարգավորման գործողությունների ծրագիրը, որն առաջարկել է Չինաստանը, չի կարելի անվանել խաղաղ, ասել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոսեպ Բորելը։
Նրա կարծիքով, չինական փաստաթուղթը զոհին ու ագրեսորին նույն հարթության վրա է դնում։
«Իրականում սա խաղաղության ծրագիր չէ, և հիմնականում այն կրկնում է Չինաստանի ղեկավարության հայտնի թեզերը, որոնցից մի քանիսը մենք կիսում ենք, իսկ կարևորները բացակայում են։ Արդեն պարզ է, որ առանցքային խնդիրն այն է, որ նա չի տարբերում ագրեսորին զոհից՝ կողմերին դնելով նույն հարթության վրա»,- գրել է Բորելը։