Էրդողանի կուսակցությունն ընտրություններից առաջ հանդիպումներ կանցկացնի
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրություններից առաջ հանդիպումներ կանցկացնի և արդյունքների մասին կզեկուցի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Այդ մասին գրում է Milliyet թերթը։
«Տեղեկացվեց, որ իշխող կուսակցության գրասենյակն ընտրություններից առաջ ամեն չորեքշաբթի գնահատման հանդիպումներ է անցկացնելու՝ տեղում աշխատանքը քննարկելու համար, իսկ հանդիպման արդյունքները պարբերաբար կներկայացվեն նախագահ Էրդողանին»,- ասվում է հրատարակության մեջ։