Աշխարհը թևակոխել է անշրջելի փոփոխությունների դարաշրջան. Լավրով
Ռուսաստանին հաջողվեց ձախողել Մոսկվային մեկուսացնելու Արևմուտքի ծրագրերը՝ ապահովելով համագործակցություն աշխարհի մեծամասնության հետ։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով՝ աշխարհը թեւակոխել է անշրջելի փոփոխությունների դարաշրջան։
«Մեզ հաջողվեց ձախողել Ռուսաստանին մեկուսացնելու և նույնիսկ մասնատելու հավաքական Արևմուտքի ծրագրերը, ինչպես նաև ապահովել շարունակական համագործակցությունը միջազգային հանրության անդամների ճնշող մեծամասնության հետ»,- ասել է Լավրովը։
Արտգործնախարարը հավելել է, որ Ռուսաստանը զարգացնում է ավելի սերտ և արդյունավետ կապեր համաշխարհային մեծամասնության հետ։