Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի միջև կկայանա ՆԱՏՕ-ին անդամակցելու հանդիպում
Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի պատվիրակությունների միջև ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ եռակողմ հանդիպումը կկայանա մարտի 9-ին Բրյուսելում։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարթոյի հետ Անկարայում կայացած ճեպազրույցում։
Ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ մարտի կեսերին ՆԱՏՕ-ին անդամակցելու շուրջ Թուրքիայի, Շվեդիայի և Ֆինլանդիայի հանդիպման վերաբերյալ համաձայնության մասին։
Չավուշօղլուն նշել է, որ Անկարան վերսկսում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության եռակողմ մեխանիզմը, հաջորդ հանդիպումը սպասվում է Բրյուսելում։