Իրանն աջակցել է Չինաստանին Ուկրաինայի հարցում
Իրանը հանդես է եկել ուկրաինական պատերազմի կարգավորման Չինաստանի «խաղաղության ծրագրի» աջակցությամբ։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ։
«Եկել է ժամանակը ուժեղացնելու իրական դիվանագիտությունը՝ վերջ դնելու հակամարտություններին և գործողություններին, որոնք խթանում են պատերազմը, ներառյալ այլ երկրների դեմ անհիմն մեղադրանքները և միակողմանի պատժամիջոցները:
Այդ կապակցությամբ Իրանի Իսլամական Հանրապետությունը պաշտպանում է 2023 թվականի փետրվարի 24-ին հրապարակված ուկրաինական ճգնաժամի քաղաքական կարգավորման վերաբերյալ Չինաստանի առաջարկները:
Թեհրանը պնդում է, որ մերժում է պատերազմը և միակողմանի պատժամիջոցները՝ գերադասելով երկխոսությունն ու դիվանագիտությունը միջպետական վեճերը լուծելու համար»։
Բացի այդ, Իրանը պատրաստ է մասնակցել խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև ցանկացած նախաձեռնության, որը կարող է մեղմել մարդկային տառապանքը։