Նոր երկրաշարժ Թուրքիայում. կա 1 զոհ և 69 վիրավոր
Թուրքիայի Մալաթիա քաղաքում այսօր տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով մեկ մարդ զոհվել է, 69-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի կառավարությանն առընթեր բնական աղետների և արտակարգ իրավիճակների դեմ պայքարի գրասենյակի ղեկավար Յունուս Սեզերը։
«Ցավոք, մեր տվյալներով երկրաշարժի հետևանքով մեր քաղաքացիներից մեկը մահացել է, 69 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հոսպիտալացվել է։ Մենք ստացել ենք ավելի քան 20 շենքի փլուզման ծանուցումներ։ Փլուզված հինգ տների վայրերում այժմ ակտիվ որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում»,- ասել է նա ճեպազրույցում։
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնել էին երկրաշարժի գոտում առնվազն մեկ շենքի փլուզման մասին։