ՆԱՏՕ-ն ամենևին էլ այնքան թույլ չէ, որքան Պուտինը կարծում էր. Գերմանիայի պաշտպանության նախարար
Գերմանիայի պաշտպանության նախարար Պիստորիուսը հայտարարել է, որ դաշինքը հստակ ազդանշան կուղարկի Պուտինին՝ զորավարժություններ անցկացնելով Լեհաստանում։
«Սա հստակ ազդանշան կլինի Արևելյան Եվրոպայի և Բալթյան երկրների դաշնակից երկրներին, բայց նաև ազդանշան Ռուսաստանի նախագահ Պուտինին, որ ՆԱՏՕ-ն այնքան թույլ չէ, որքան նա կարծում էր: Դաշինքը շատ ավելի ուժեղ է ու շատ ավելի միասնական, քան մինչ Ուկրաինայում ռուսական պատերազմի սկսվելը»։
Նա նշել է, որ համատեղ զորավարժությունները կանցկացվեն Գերմանիայի, Լեհաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ Բելառուսի հետ սահմանին։