Կրեմլը մեկնաբանել է Ուկրաինայի վերաբերյալ չինական նախագիծը
«Ուշադրության է արժանի պլաններ մշակելու ցանկացած փորձ, որը կնպաստի հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Ծրագիրը պետք է մանրազնին վերլուծության ենթարկվի՝ հաշվի առնելով տարբեր կողմերի շահերը։ Սա երկար գործընթաց է»:
Այս մասին ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Նա ընդգծել է, որ այս պահին Կրեմլը չի տեսնում նախադրյալներ խաղաղ բանակցության համար: