Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստ. հերթական քառօրյայի օրակարգում 19 հարց է
Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ փետրվարի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը:
ԱԺ-ից հայտնում են, որ քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու եւ փետրվարի 28-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է նաեւ հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:
ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվի 19 հարց: