Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին անցկացվող «ակցիայի» տարածք են ժամանել օտարերկրյա լրագրողներ
Փետրվարի 27-ին դեպքի վայր են եկել արտասահմանյան լրատվամիջոցների ներկայացուցիչները՝ լուսաբանելու Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին տեղի ունեցած «ակցիան»։
«Ակցիայի» վայր ուղարկված ադրբեջանական AZERTAC-ի թղթակիցը հաղորդում է, որ Կանադայի, Իսպանիայի, Թուրքիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ների ներկայացուցիչները հարցազրույց են անցկացրել «ակցիայի» մասնակիցների հետ և տեղեկություններ ստացել «ակցիայի» ընթացքի և դրա անցկացման պատճառների մասին։
Նրանք ականատես են եղել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին «ազատ» տեղաշարժի ապահովմանը և նկարահանվել «ակցիայի» տարածքից։