ՌԴ-ն դադարեցրել է իր մասնակցությունը START միջուկային սպառազինությունների վերահսկման նոր պայմանագրին
Ռուսաստանի որոշումը՝ դադարեցնելու իր մասնակցությունը START միջուկային սպառազինությունների վերահսկման նոր պայմանագրին, ցույց է տալիս, որ նա միջուկային պատասխանատու գործընկեր չէ: Ինչպես տեղեկացնում է The Jerusalem Post-ը՝ այս մասին երկուշաբթի օրը՝ Ժնևում ՄԱԿ-ի զինաթափման կոնֆերանսում հայտարարել է ամերիկացի պաշտոնյան:
«Ընդամենը մի քանի օր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը միակողմանիորեն կասեցնում է «Նոր START» պայմանագրի կատարումը»,-ասել է Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Բոնի Ջենկինսը։
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքը ելույթ ունենալով Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստում՝ ասել է, որ Պուտինին, ով անցյալ շաբաթ հայտարարեց պայմանագրի կասեցման մասին, պետք է կոչ արվի վերադառնալ պայմանագրին: