«Պատիվ ունեմ» խմբակցությունը միանում է Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու միջնորդությանը. Բաբայան
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պաշտոնապես հայտարարեց, որ միանում է ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի լիազորությունները դադարեցնելու հարցով ՍԴ դիմելու մեր միջնորդությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հիշեցնեմ, որ միանալու մասին ավելի վաղ հայտարարել էր նաև ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը: Նշված երկու խմբակցությունները միասին անհրաժեշտ նախագիծը կդնեն շրջանառության մեջ:
Մնաց լսենք ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումն այս հարցով»,- գրել է նա։