Պետքարտուղարությունը մտահոգված է Մոլդովայի շուրջ ստեղծված իրավիճակով
ԱՄՆ-ին մտահոգում է Մոլդովայում ստեղծված իրավիճակին ոչ թե ուկրաինական, այլ ռուսական միջամտության հնարավորությունը։
Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
«Կա ավելի մեծ անհանգստություն, ինչպես մեր, այնպես էլ Մոլդովայի մյուս գործընկերների շրջանում: Մտահոգիչ են նաև Ռուսաստանի մտադրությունները և նրա հնարավոր բացասական ազդեցությունը Մոլդովայի հարևանությամբ», - ասել է նա՝ պատասխանելով ուկրաինական զորքերի կուտակման մասին լուրերին: