Բրիտանիան չի ցանկանում, որ Ուկրաինայում հակամարտությունը սառչի
Բրիտանիան չի ցանկանում թույլ տալ, որ Ուկրաինայում հակամարտությունը սառչի և հույս ունի, որ այն շուտով կավարտվի Կիևի պայմաններով:
Այս մասին ասել է Միացյալ Թագավորության վարչապետի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Թիմ Բարոուն։
«Մենք չենք ցանկանում տեսնել սառեցված հակամարտություն: Մենք կշարունակենք Ուկրաինային տալ գործիքներ՝ իրեն պաշտպանելու և մարտադաշտում բարգավաճելու համար։ Դա ցանկացած ռազմավարության էական մասն է, որը տանում է դեպի խաղաղություն»,- ասել է Բարոուն: