Բաքվում մեկնարկել է Լավրովի և Բայրամովի հանդիպումը
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում փակ հանդիպում է անցկացնում Բաքվում այցով գտնվող ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Նախարարները կքննարկեն երկրների միջև երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև արդիական տարածաշրջանային հարցեր։
Լավրովն այսօր կմասնակցի նաև «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում. ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստում» համաժողովին ռուս-ադրբեջանական փորձագիտական խորհրդի երրորդ հանդիպման շրջանակում։
Քիչ առաջ արդեն մեկնարկել է Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի ընդլայնված կազմով հանդիպումը։