Պուտինը ժամանակ չունի ընտրությունների մասին մտածելու համար․ Պեսկով
Վլադիմիր Պուտինի՝ 2024 թվականին ՌԴ նախագահի պաշտոնում վերընտրվելու մասին խոսելն առայժմ վաղաժամ է, քանի որ ինքը՝ Պուտինն, այժմ անհրաժեշտ չի համարում խոսել այդ թեմայից, ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Առայժմ չկան նախընտրական կամ ընտրական տրամադրություններ։ Պուտինը շատ անելիքներ ունի։ Նա հաստատ հիմա դրա մասին չի մտածում: Նրանից մինչ այժմ հայտարարություններ չենք լսել, որտեղ նա խոսեր իր թեկնածությունն առաջադրելու կամ չառաջադրելու մասին։ Պարզապես պետք է համբերատար լինել»,- ասել է Պեսկովը ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում՝ ի պատասխան այն հարցին, թե արդյոք արդեն կա՞ որոշում ընտրություններին Պուտինի մասնակցության մասին։