Թուրքիայի Մալաթիայում երկրաշարժի հետևանքով կա 2 զոհ և 140 վիրավոր
Թուրքիայի Մալաթիա նահանգի Յեշիլյուրթ թաղամասում երեկ տեղի ունեցած 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի հետևանքով երկու մարդ զոհվել է, 140-ը՝ վիրավորվել։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի կառավարությանն առընթեր աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման գրասենյակը, գրում է Anadolu-ն։
140 տուժածից 12-ի վիճակը գնահատվում է ծանր։
Նախօրեին հաղորդվել էր 1 զոհի և 69 վիրավորի մասին։