Մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի․ Բայրամով
Բաքվում տեղի է ունենում Ադրբեջանի և Ռուսաստանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։
Ըստ Ջեյհուն Բայրամովի, ՌԴ ԱԳ նախարարի հետ քննարկվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները. «2023թ. մեր հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության բարձր մակարդակի։ Սրա տրամաբանական արդյունքը մեր երկրների ղեկավարների միջև անցյալ տարի ստորագրված համապատասխան փաստաթուղթն է»,- ասել է Բայրամովը։
Բայրամովն ասել է, որ անցյալ տարի պետությունների ղեկավարները բավականին ակտիվ շփումներ են ունեցել, ինչպես նաև ԱԳՆ-ի միջոցով։
«Ակտիվորեն զարգանում են առևտրային հարաբերությունները։ Այսպիսով, 2022 թվականի վերջի դրությամբ առևտուրն աճել է 24 տոկոսով՝ մինչև 4 միլիարդ դոլար»,- ասաց նա։