Լաչինի ճանապարհին անցակետերի ստեղծում չի նախատեսվում. Լավրով
Լաչինի ճանապարհին անցակետերի ստեղծում չի նախատեսվում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
«Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքին, ապա պատասխանը շատ պարզ է. նրա գործունեության ռեժիմը պետք է լիովին համապատասխանի 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի առաջին եռակողմ հայտարարությանը, ինչը նշանակում է բացառապես քաղաքացիական անձանց տեղաշարժի ազատության ապահովման անհրաժեշտություն, մարդասիրական բեռների և խաղաղ բնակիչների տեղափոխում»,- ասել է Լավրովը։
Ռուս նախարարը մատնանշել է, որ այնտեղ չի նախատեսում անցակետերի ստեղծում:
ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ հնարավոր է տեխնիկական միջոցներով վերացնել կասկածները՝ կապված միջանցքի օգտագործման հետ։
«Այսօր մենք անդրադարձանք սրան։ Տեխնիկական մանրամասները երկրորդական նշանակություն ունեն»,- հավելեց նա։