Լավրովը Բայրամովին հրավիրել է Ռուսաստան
Մենք հիանալի աշխատանք ենք կատարում ինչպես նավթի, այնպես էլ վառելիքի և արդյունաբերության ոլորտում: Ռուսական էներգետիկ օպերատորները պատրաստ են ակտիվորեն մասնակցել Ադրբեջանի «ազատագրված» տարածքների վերականգնման և շինարարական աշխատանքներին։ Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական AZERTAC-ը՝ փետրվարի 28-ին՝ Բաքվում կայացած համատեղ մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և նրա ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովը։
«Անցյալ տարի Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպել ենք երկու անգամ։ Քննարկումների ընթացքում մենք քննարկել ենք նաև Հարավային Կովկասում խաղաղության ամրապնդմանն առնչվող բազմաթիվ հարցեր»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրելով Ռուսաստան։