Ռուսաստանը դո՞ւրս է մնում հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացից. «Պատիվ ունեմ»-ի տեսակետը
Չեմ կարծում, թե Ռուսաստանը դուրս է մնացել հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու գործընթացից կամ ինքը նման նպատակ է հետապնդում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Ռուսաստանը դո՞ւրս է մնացել բանակցություններից:
«Ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակի վարման վերահսկման գործընթացն իր ձեռքը վերցնելու հարցում Արևմուտքի և Ռուսաստանի միջև կա խորը դիմակայություն և որոշակի հայտարարություններով արտահայտվում է զուտ այդ դիմակայությունը: Մնացած առումով, Ռուսաստանն իր ներգրավվածությունն ապահովում է, բայց ինչ կունենանք 5-6 ամիս հետո և իրականում ով հիմնական դեր կստանձնի բանակցային գործընթացում, դեռ դժվար է ասել»,- ասաց պատգամավորը: