Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ամբողջությամբ թողնում եմ իր խղճին. Լավրով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության մասին, որոնք ոչ միայն չեն երաշխավորում վերջինիս անվտանգությունը, այլև ընդհակառակը, անվտանգության սպառնալիքներ են ստեղծում հանրապետության համար, դա թողնում եմ ամբողջությամբ իր խղճին։
Այս մասին Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի երաշխավորում վերջինիս անվտանգությունը, այլև ընդհակառակը՝ սպառնալիքներ է ստեղծում հանրապետության համար։