Լավրովը խոսել է Եռակողմ համաձայնագրի կարեւորության մասին
Ռուսաստանը շահագրգռված է խաղաղ և կայուն բարգավաճ Հարավային Կովկասով, հետևաբար, նա ակտիվորեն աշխատում է ադրբեջանցի և հայ ժողովուրդների հաշտեցման վրա, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Ռուս-ադրբեջանական հարաբերությունները 21-րդ դարում. ռազմավարական գործընկերություն տարածաշրջանային անվտանգության համատեքստ» փորձագիտական խորհրդի երրորդ հանդիպման շրջանակում։
Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերին ստորագրված եռակողմ համաձայնագիրը ամուր հիմքեր է ստեղծում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Լավրովն ասել է, որ ռուսական խաղաղապահ զորախումբն ապահովում է իրեն վստահված տարածքում անվտանգությունը, սկսվել է կապի տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման գործընթացը։ Սկսվել է նաև սահմանների սահմանազատման գործընթացը, և բանակցություններ են ընթանում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի մշակման ուղղությամբ, որն արվում է տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար կայուն խաղաղության և կայուն զարգացման հասնելու անկեղծ մտադրություններով: