Վրաստանում փլուզման հետևանքով մարդ է մահացելՎթար Սևան-Մարտունի ճանապարհին․ «Nissan»-ը կողաշրջված հայտնվել է լճի ափամերձ հատվածումՀայաստանը և Պարագվայը քննարկել են համագործակցության հեռանկնարները կրթության ոլորտումՊենտագոնը մտածված կրճատում է Իրանի դեմ պատերազմում զոհված ամերիկացի զինվորականների թվաքանակըԵԱՏՄ-ում քննարկվել է բեկումնային թերապիայի դեղերի շուկայի զարգացումըՆԱՏՕ-ի կործանիչն անօդաչու թռչող սարք է խոցել Ռումինիայի մայրաքաղաքից ոչ հեռուԳԹԿ-ն տեղեկացնում է՝ որտեղ և երբ ստանալ միասնական քննությունների վկայագրերըԵվրամիությանն անդամակցելը Սերբիայի ռազմավարական նպատակն է․ ՎուչիչԼեհաստանի խոշորագույն կուսակցությունը պառակտման պատճառով զրկվել է 40 պատգամավորիցԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն զենք չի փոխանցում ԿիևինՀոգևոր-ձեռագրական կենտրոնները՝ Հայագիտական միջազգային կոնգրեսի ռազմավարական բարձրակետԱրման Դավթյանը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու մեղադրանքով դատարան ներկայացնելու համար. ՔԿԴավիթ Ղազինյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դատարանը վերացրեցՀայկական ծիրանն արդեն հասանելի է նաև Փարիզի և շրջակա քաղաքների հայկական մթերային խանութներումԱհաբեկչական հարձակում Պակիստանում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՁերբակալվել է Ծառուկյանին պատկանող «Արարատ» գինու, կոնյակի և օղու գործարանի տնօրենըԲյուրեղավանում աղիքային վարակի բռնկումից հետո 2 հասցեի ջրի նմուշներում մանրէներ են հայտնաբերվելՖրանսիայում ավելի քան 40 000 մարդ է տարհանվել անտառային հրդեհների պատճառովՊՆ սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնումՊՆ բժշկական ավտոմեքենան Սարավանի ճանապարհին կողաշրջվել է. կա վիրավորՓյունիկը վտանգավոր թիմ է, մեզ բարդ հանդիպում է սպասվում. Դեբրեցենի գլխավոր մարզիչՀՀ-ում Էբոլայի ներմուծման և տարածման ռիսկը գնահատվում է ցածրԹրամփը հարկեր է սահմանել 60 երկրի նկատմամբ․ որ երկրներն են ներառված2026-ի առաջին կիսամյակում պետբյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ աճել են 14.7 տոկոսով կամ 210.1 մլրդ դրամովՉեմ կարծում, որ պարոն Ծառուկյանի որևէ խոսք կարող էր առիթ դառնալ, որ այսպիսի անմարդկային հետապնդումների ենթարկվեր . Արա ԱյվազյանԻ՞նչ մասնաբաժին ունի ադրբեջանական վառելիքը Հայաստանի ներմուծման մեջ․ Ալիևի հայտարարության հետքերով. FIPՀունաստանի և Կիպրոսի ինտենսիվ զինումը դիտարկվում է որպես Թուրքիայի միջերկրածովյան նկրտումները զսպելու ակնառու հանգամանք. Արտակ ԶաքարյանՏարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում«Բարսելոնա»-ն և «Ռեալ»-ը ներկայացրել են արտագնա խաղերի համար նախատեսված խաղաշապիկներըԿասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունըՈւկրաինայում hակամարտnւթյան ավարտը հնարավոր չէ առանց Ռուսաստանին զիջումների. Մասկ
Հիվանդ կենդանիների կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ-ը՝ Ռուսաստանի կիրառած նոր սահմանափակումների մասին
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ» ախտորոշմամբ դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում վերահսկողություն կիրականացնիԱրեւմտյան երկրներում Գագիկ Ծառուկյանի պես մարդկանց մասին ֆիլմեր են նկարում. Գալստյան (տեսանյութ)Եթե մենք այդ հույսն էլ մեր մեջ մեռցնենք՝ ուրեմը վաղը առավոտյան Հայաստանում ապրելը շատ դժվար է լինելու. Լուիզա ՍարգսյանԶելենսկին երկարաձգել է Ուկրաինայում ռազմական դրության և համընդհանուր զորահավաՈրտեղի՞ց պետք է վերցնեն դիմորդները միասնական քննությունների արդյունքների վկայագրերըՈստիկանները Եղվարդում ապօրինի հրաձգարան և մեծաքանակ զենք-զինամթերք են հայտնաբերելԻրանը հարվածում է Իրաքում գտնվող ամերիկյան ուժերին«TRIPP»-ը, Թեհրանը և Երևանի հաշվարկները. որտեղ են հիմնական վտանգները. ՎերլուծաբանՌուսական բանակը հրթիռակոծում է ԿիևըՄոտ օրերս վարչակազմը մեծ ոգևորությամբ կհայտնի ձեզ, որ այսուհետ Եվրոպական շուկան բաց է հայկական կաթնամթերքի համար. ԴանիելյանՎիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամՔննարկվել են ՀՀ-Վրաստան ապակենտրոնացված համագործակցության վերաբերյալ հարցեր«Մեր թշնամիների բերանում լեզու ենք դնում»․ Ներսիկ ԻսպիրյանՖրանսիան ԵՄ-ից օգնություն է խնդրել լայնածավալ անտառային հրդեհների դեմ պայքարումՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտըԱփնագյուղի լցակայանը 1,1 մլն դրամով տուգանվել է թերլիցքավորման համարԾառուկյանին գետնին գցեցեին մի փոքր զանգվածի ցույց տալու համար. փաստաբան (տեսանյութ)
Սևանի հանգստյան գոտու տարածքում, վրանի մեջ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին
Քաղաքականություն

Խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի հայկական կարգավիճակի մասին հիշատակման․ Երվանդ Թարվերդյան

Արցախի կյանքի ճանապարհը պետք է բացվի՝ համաձայն Հաագայի միջազգային դատարանի որոշման։ Այս մասին գրում է «Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը:

«Աշխարհի գրեթե բոլոր հեղինակավոր միջազգային քաղաքական և դատական ատյաններն արդեն հասցեական կոչեր են հղել Բաքվին՝ բացելու Արցախի կյանքի ճանապարհը։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից մինչև ԱՄՆ պետքարտուղար, Հաագայի միջազգային դատարանից մինչև Մեծ Բրիտանիայի ԱԳՆ՝ բոլորն էլ մատնանշել են Ադրբեջանի թշնամական գործողությունն Արցախի հարյուր հազարավոր հայերի նկատմամբ և հորդորել ժամ առաջ բացել ճանապարհը։

Ի հեճուկս այդ կոչերի՝ Բաքուն շարունակում է փաստացի ցեղասպանական գործողությունն Արցախի հայության նկատմամբ։

Այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում բանակցելու է Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների հետ, միգուցե անգամ հորդորելու է բացել Բերձորի (Լաչինի) միջանցքը։ ՌԴ-ն միգուցե դա փորձի որպես սեփական դաշնակցային պարտավորությունների կատարում մատուցել, բայց ինչ էլ լինի՝ մեզ համար կարևորն արդյունքն է։ Եվ եթե դրանից հետո էլ Ադրբեջանը չվերացնի Արցախի շրջափակումը, կնշանակի, որ որևէ միջազգային ուժ կամ գործոն նրա լկտիությունը սանձելու ի զորու չէ։

Ես և մեր քաղաքական թիմը բազմիցս դեմ ենք արտահայտվել ամեն գնով զիջումների գնալու պատրաստակամությանը։ Արցախը, արցախցիները, նրանց ինքնորոշման անբեկանելի իրավունքը, անվտանգության երաշխավորումը չեն կարող սակարկման կամ աճուրդի դրվել թշնամու նախապայմանները բավարարելու գնով։

Չեմ դադարի կրկնելուց՝ խաղաղության պայմանագիր չի կարող կնքվել առանց Արցախի հայկական կարգավիճակի մասին հատուկ հիշատակման և անվտանգության միջազգային երաշխիքների սահմանման։

Հայաստանյան իշխանությունը պետք է բավարար դիվանագիտական ճկունություն ցուցաբերի՝ Արցախի կյանքի ճանապարհը բացելու բացառապես խաղաղ եղանակով՝ առանց որևէ ներքին զիջման։

Իլհամ Ալիևը չի կարող և իրավունք չունի Արցախում կադրային, պետական հարցեր լուծելու կամ որոշելու, թե իր հետ ով պիտի բանակցի։ Հաագայի միջազգային դատարանի որոշումը նպատակային օգտագործելը կարող է դառնալ մեր հաղթաթուղթը Արցախն ապաշրջափակելու գործում»,-գրել է նա։