Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ալեքսանյանը, հանուն իր բիզնեսի, «խորհուրդ չի տալիս» ալյուր ներկրել Հայաստան. «ՀԺ»

«Մեր ունեցած հավաստի, խիստ հավաստի տեղեկություններով, անցած շաբաթ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո) իրեն պատկանող «Փարվանա» ռեստորանում ընթրիքի է հրավիրել բոլոր այն գործարարներին, որոնք զբաղվում են կամ մտադիր են զբաղվել ալյուրի ներկրմամբ։ Ճոխ սեղանի շուրջ ջերմ մթնոլորտում անցկացված երեկոյի ընթացքում Ալեքսանյանը հայտնել Է գործարարներին, որ այսուհետ «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Ալեքսանյանը միանգամից նշել է, որ այդ «խորհուրդը» տալիս է ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ կատարում է երկրի բարձր իշխանության պահանջով։

Նա մանրամասն բացատրել է, թե ինչու այլեւս պետք չէ ալյուր բերել այլ երկրներից։ Ըստ Ալեքսանյանի, խնդիրն այն է, որ մասնավորապես Ռուսաստանում ալյուրի գինը կտրուկ նվազել է, եւ ռուսական ալյուրը Հայաստան բերելու պարագայում տեղական արտադրության ալյուրը չի կարող մրցակցել դրա հետ։ Իսկ եթե տեղական ալյուրը չվաճառվի, ալրաղացները չեն աշխատի, աշխատատեղեր կփակվեն եւ այլն, եւ այլն։ Այլ խոսքով, Ռուսաստանից էժան ալյուր բերելու արգելքը մտցվում է հանուն ազգի, հայրենիքի, երկրի անվտանգության..։

Հիմա մոտենանք խնդրին փաստերով էլ տեսնենք, թե հանուն ինչի այլեւս «խորհուրդ չի տրվում» ալյուր ներկրել Հայաստան։ Նախ սկսենք նրանից, որ Հայաստանում ալյուրի հիմնական արտադրողը Բաղրամյանի ալյուրի գործարանն է, որը ուղղակի կամ միջնորդավորված պատկանում է հենց Ալեքսանյանին։ Այսինքն, Ռուսաստանից Էժան ալյուր ներկրելը ուղղակի հարվածում է հատկապես հենց Ալեքսանյանին։

Ռուսաստանի Կրասնոդարի մարզում մեկ կիլոգրամ բարձր տեսակի ալյուրի մեծածախ գինը 19 ռուբլի է: 19 ռուբլին 115 դրամն է. Դրան ավելացնում ենք ավելացված արժեքի 20 տոկոսանոց հարկը, ստանամ ենք 137 դրամ։ Դրան ավելացնում ենք նաեւ Կրասնոդարից Հայաստան հասցնելու գինը, ներհայաստանյան տեղափոխումների, պահեստավորման եւ այլ լոգիստիկ ծախսերը եւ վերջում՝ ներկրողի եկամուտը ու ստանում ենք 180-190 դրամ։ Սա Հայաստանում Կրասնոդարի մարզից բերված մեկ կիլոգրամ ալյուրի օբյեկտիվ գինն է, եթե լինեին դրա ներկրման ազատ, մրցակցային պայմաններ։

Այս պահին Հայաստանում մեկ կիլոգրամ ալյուրն արժե 240 դրամ։ Հենց այս գնով են ալյուրը ձեռք բերում հացի արտադրամասերը։ Տարբերությանը ՝ 60-70 դրամ է, կամ մոտ 25 տոկոս։

Բերենք ես մի քանի ցուցանիշ, ու պատկերը կամբողջանա։ Ըստ պաշտոնական վիճակագրության, տարվա ընթացքում Հայաստանում թխվում է մոտավորապես 290 միլիոն տոննա հաց։ Իսկ ինչպես պարզեցինք վերեւում, միայն հացի արտադրության համար օգտագործվող ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամի մեջ մեր «ալյուրի արքաները» չհիմնավորված 60-70 դրամ են «վաստակում»։ Տեխնոլոգիական պահանջներով մեկ կիլոգիամ հաց ստանալու համար ծախսվում է 700 գրամ ալյուր։ Այսինքն հացի գնի մեջ 70 տոկոսը հենց ալյուրն է:

Տարրական թվաբանությունը հուշում է, որ եթե ալյուրը էժանանա 10 տոկոսով, հացը կէժանանա 7 տոկոսով։ 25 տոկոսով ավելի էժան ալյուր գնելու դեպքում հացի արտադրամասերը կարող են 17-18 տոկոսով էժանացնել հացի գինը։ Իսկ դա նշանակում է, որ օրինակ 200 դրամանոց մատնաքաշը կարող էր արժենալ 165 դրամ։ Այլ խոսքով, պարզագույն թվաբանական գործողություն անելով կստանանք, որ մեկ տարվա ընթացքում միայն հացի արտադրամասերին ալյուրի յուրաքանչյուր կիլոգրամը 60-70 դրամով թանկ վաճառելու շնորհիվ «ալյուրի արքաները» գռփում են մոտ 20 միլիարդ դրամ կամ մոտ 40 միլիոն դոլար։

Իսկ եթե հաշվի առնենք, որ ալյուր են օգտագործում նաեւ հրուշակեղենի, մակարոնեղենի արտադրաթյամբ զբաղվող տնտեսվարողները եւ նաեւ տնային տնտեսուհիները, ապա գռփված գումարը կկազմի տարեկան մոտ 60-65 միլիոն դոլար։ Գռփել ու գռփելու են. իհարկե, հանուն ազգի, հանուն հայրենիքի, հանուն երկրի անվտանգության…»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում