ՏՄ-ն Մասիս համայնքում հողերի ոչ նպատակային օգտագործման փաստերով դիմել է իրավապահ մարմիններին
Ուզում ենք Հայաստանին օգնել, Ուկրաինայում, Մոլդովայում անցել ենք դրանով. Ֆոն դեր Լայեն
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի դիվանագիտական խորհրդականը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերՄենք չենք կարող դույլով ծիրան տանել ԵՄ. Նիկոլ Փաշինյան8 տարի առաջնագծում «ավտոմատը» ձեռքս կանգնած եմ եղել, կլինի՞ մի քիչ հանգստանամ. Սիմոնյանն ԱԺ-ն համեմատում է առաջնագծի հետ
Պետական գաղտնիք հրապարակելու դեպքով նախաձեռնվել է քրվարույթ. ՔԿ-ն գնդապետ Էդիկ Մալոյանի գործի մասին
Խոշոր հրդեհ Եղվարդ-Աշտարակ ճանապարհին տախտակներ տեղափոխող կցորդիչով բեռնատարում. այն մեքենան վերածվել է մոխրակույտիԻրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ)Վայրի կատվազգիների ամենայուրահատուկ ներկայացուցիչներից մեկը՝ մանուլը, Երևանի կենդանաբանական այգումԱնընդունելի է օրենսդրությամբ չնախատեսված վճարների վերաբերյալ կառուցապատողի պահանջը հանրային ծառայողներին. Քաղաքաշինության կոմիտեՊետական բյուջե են մուտքագրվել 1 տրլն 556 մլրդ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք նախորդ տարվա համեմատ ավելի են 14.7 %-ով կամ 200 միլիարդ դրամովՄահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 112-ամյա Մերի ՎարդանյանըԵրախտապարտ ենք ՀՀ ժողովրդին, կառավարությանը համագործակցության համար. ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարԲոլշևիկների և ՔՊ-ականների նպատակները նույնն են` քաղաքական դաշտը մաքրել «անհուսալի տարրերից»․ Արա ՍահակյանՎենեսուելայում երկրաշարժի հետևանքով կան տասնյակ հազարավոր զոհեր և վիրավորներԿամո Վարդանյանի հրամանով գնդապետ Մալոյանին հեռացրել էին ծառայությունից, քանի որ ծեծել էր հայ զինվորին ոտքով խփած ադրբեջանցունԱրզաքանցյանը շատ բարի մարդ է ու բռնություն բառը իր ընտանիքի ու իր տիկնոջ հետ չի կարող կապել․ Արզաքանցյան (տեսանյութ)Օշական, Ոսկեհատ, Ոսկեվազ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվիԼույս աշխարհ են եկել 2023-ի սեպտեմբերի 19-ին Արցախի թեժ մարտերում զոհված Գոռ Ղուկասյանի երկվորյակ եղբայրներըԱբաջյանի և Ուրֆանյանի դիրքը հետ բերող զինվորականին՝ Էդիկ Մալոյանին, ձերբակալել են. Նարեկ ԿարապետյանԱնդրանիկ Թևանյանը դատի է տվել Վահագն Ալեքսանյանին․ պահանջում է հերքում, ներողություն և 9 մլն դրամՄենք երբեք խնդիր չենք դրել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների միջև ճգնաժամ ստեղծելու. ՓաշինյանԱյսօր Եղիսե մարգարեի հիշատակության օրն էԵրևանը կհյուրընկալի ֆուտզալի ՉԼ-ի նախնական փուլը. պաշտոնականՎենսը չի բացառել ԱՄՆ-Իրան պատերազմի վերսկսումըԵթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար՝ ԵՄ-ն կբացի դուռը հայկական ապրանքների համար․ Եվրահանձնաժողովի նախագահՆիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն կալանավորել են իրենց քաղաքական հակառակորդներին ընտրությունների ընթացքում և դրանից հետո․ ցուցարարները՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենին (տեսանյութ)Ես չեմ տեսնում ինձ երբևիցե առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում․ Ալեն ՍիմոնյանԿասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՏաշիրում բախվել են MAN կցորդիչով բեռնատարը և «Գազ 53»-ը․ վերջինս կողաշրջվել է․ կան վիրավորներ
Չեմ վերցնի մանդատը և չեմ գա Ազգային ժողով որպես պատգամավոր շարունակելու աշխատանքը․ Ալեն Սիմոնյան
ԵՄ-ն փորձում է ավելի ամուր հաստատվել Հարավային Կովկասում. Euronews
Ձերբակալվել է գնդապետ Էդիկ Մալոյանը. «Իշխանություն»
Արմենին բանտում պահելու մոլուցքը շարունակում է ուղեկցել իշխանությանը․ ԱբրահամյանՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի (տեսանյութ)Նպաստառուների 54 տոկոսը զրկվել է նպաստիցԱՄՆ-ն թույլ չի տա, որ Պանամայի ջրանցքը հայտնվի Չինաստանի վերահսկողության տակ. Թրամփ
Ուղիղ․ Ցույց` քաղբանտարկյալների ազատ արձակման պահանջով
«Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ
Փաշինյանի և ֆոն դեր Լայենի ասուլիսը՝ ուղիղ
Ինչո՞ւ են միլիարդավոր դրամների պետական ծրագրեր մնում թղթի վրա. «Փաստ»Ալիևն ու Ֆոն դեր Լեյենը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացըԴոհայում Իրան-ԱՄՆ բանակցություններում դրական առաջընթաց է գրանցվելՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանովՆորընտիր ԱԺ-ի անդրանիկ նիստը կրկին կվարի Կնյազ Հասանովը. «Հրապարակ»Թրամփին ադամանդե մատանի են նվիրել«Տղայիս վերջին խոսքերն էին՝ ուժեղ մնա, մա՛մ». Արարատ Մինասյանն անմահացել է սեպտեմբերի 28-ին Թալիշում, տուն «վերադարձել»... չորս ամիս անցԻրանում խոստացել են, որ Ալի Խամենեիի մահվան համար վրեժ կլուծվի՝ Երուսաղեմի ազատագրումով1.5 մլն դրամ աշխատավարձ, տունն ու հողամասն էլ` նվերԵրբ իրավական վեճը դուրս է գալիս իր տեխնիկական սահմաններից և դառնում է պետականության նկատմամբ վստահության քննություն. «Փաստ»
Հասարակություն

Բացահայտվել են պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու նոր դեպքեր

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ բացահայտվել են վարչական իրավախախտումները չարձանագրելու դիմաց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Մասնավորապես` «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում ծառայություն իրականացնող պարեկները, պարզելով, որ Վ. Գ.-ի վարած ավտոմեքենան տեխնիկական զննություն չի անցել, նրանից պահանջել են փաստաթղթերը, սակայն այդ ընթացքում վարորդի ամուսին Կ. Մ.-ն որպես կաշառք 10.000 ՀՀ դրամ է թողել պարեկների ավտոմեքենայի մեջ՝ խնդրելով արձանագրություն չկազմել: Պարեկային ծառայության աշխատակիցները, սակայն, կաշառք առաջարկելու կասկածանքով ձերբակալել են ուղևորին և տեղափոխել ոստիկանության բաժին:

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված մյուս քրեական վարույթներով իրականացված նախաքննությամբ էլ հիմնավորվել են վարորդներ Ա. Պ.-ի և Ա. Կ.-ի կողմից թույլ տված վարչական իրավախախտումները չարձանագրելու համար ՀՀ ոստիկանության պարեկներին կաշառք առաջարկելու դեպքեր:

Նախաքննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում ծառայություն իրականացնող պարեկները, նկատելով, որ վարորդներ Ա. Պ.-ն և Ա. Կ.-ն երթևեկում են անկանոն, կանգնեցնել են նրանց։ Արդյունքում պարեկները պարզել են, որ հիշյալ վարորդները երթևեկել են առանց վարորդական վկայականների և գտնվել են ոչ սթափ վիճակում: Վերը նշված իրավախախտումները չարձանագրելու համար վարորդներ Ա. Պ.-ն և Ա. Կ.-ն պարեկներին առաջարկել են համապատասխանաբար 10.000 և 20.000 ՀՀ դրամ կաշառք:

Պարեկներին կաշառք առաջարկելու համար Կ. Մ.-ին, Ա. Պ.-ին և Ա. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով:

Վերը նշված երեք քրեական վարույթներով նախաքննությունն ավարտվել է: Վարույթների նյութերը մեղադրական եզրակացություններով հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին` դրանք հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նկատի ունենալով վերջին շրջանում հաճախ արձանագրվող` ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցներին կաշառք տալու կամ առաջարկելու դեպքերը, կրկին հիշեցնում ենք, որ ոչ միայն կաշառք տալը, այլ նաև առաջարկելը, համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի, համարվում է քրեորեն հետապնդելի արարք, որի համար նախատեսված է ընդհուպ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկում, ուստի հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելուց և դրսևորել իրավաչափ վարքագիծ: