Նոր գերմանական հակաօդային պաշտպանության համակարգերը կառաքվեն Ուկրաինային
Գերմանական Rheinmetall ընկերությունն Ուկրաինային կմատակարարի SurveilSPIRE ավտոմատ հետախուզական համակարգեր: Այս մասին գրում է Reuters-ը։
Այս համակարգերը բաղկացած են շարժական հսկողության աշտարակներից՝ ցերեկային և գիշերային տեսահսկման սարքավորումներով, ավտոպիլոտային անօդաչու սարքերով և կառավարման համակարգով։ Պայմանագրի ստույգ գումարը չի հաղորդվում, սակայն հայտնի է, որ այն գերազանցում է 10 միլիոն եվրոն։