4000 ուկրաինացի զինծառայող վերապատրաստվել է ամերիկացի զինվորական հրահանգիչների կողմից
Ավելի քան 4000 ուկրաինացի զինծառայող արդեն վերապատրաստվել է ամերիկացի զինվորական հրահանգիչների կողմից:
Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի զինված ուժերի կոմիտեի անդամներին հայտնել է Միացյալ շտաբների պետերի ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Դուգլաս Սիմսը։
Նրա խոսքով՝ զորավարժությունները, որոնք զգալիորեն բարձրացրել են Ուկրաինայի զինված ուժերի մարտիկների մարտական մակարդակը, անցկացվում են ինչպես Եվրոպայում, այնպես էլ բուն Միացյալ Նահանգների տարածքում, որտեղ ուկրաինացիները վերապատրաստվում են Patriot հրթիռային համակարգերը օգտագործելու համար։