Զախարովան հույս ունի, որ Բաքուն և Երևանը կիրականացնեն Ռուսաստանի հետ մշակված նախաձեռնությունները
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հույս է հայտնել, որ Ռուսաստանի Դաշնության հետ համատեղ մշակված խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործում։
«Այս տարածաշրջանը բառացիորեն կարելի է անվանել առանցքային տարածաշրջան, մեկ այլ տարածաշրջան, որտեղ դեռ հույս կա, որ Ռուսաստանի հետ համատեղ կողմերի՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից մշակված խաղաղության նախաձեռնությունները կիրականացվեն», - ասել է նա չորեքշաբթի Sputnik ռադիոկայանի եթերում։
Զախարովան բացասական է անվանել Հարավային Կովկաս ներթափանցելու Արեւմուտքի փորձերը։ Նրա կարծիքով, նման քաղաքականություն չի տարվում հակամարտությունը կարգավորելու համար, այլ դա արվում է ճիշտ հակառակ նպատակներով։
«Ցավոք, մենք երկար տարիներ այստեղ նկատում ենք այս միտումը։ Այժմ արեւմտամետներն էլ ավելի են ակտիվացել»,- հավելել է դիվանագետը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հիշեցրել է, որ արևմտյան գործընկերների մասնակցությամբ հակամարտությունների կարգավորման հաջող օրինակներ չկան, մինչդեռ հակամարտությունների թիվն ինչ-ինչ պատճառներով ավելանում է հավաքական Արևմուտքի նախաձեռնությամբ։