Հարցումների արդյունքում Թուրքիայում առաջատարն Էրդողանն է
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը գլխավորում է երկրի նախընտրական մրցավազքը. բնակչության 49,8%-ը պատրաստ է քվեարկել նրա օգտին։
Երկրորդ տեղում Ժողովրդահանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է՝ 21,7 տոկոս։ Ընդ որում, ընդդիմությունը դեռ չի առաջադրել իր թեկնածուին, նրա անունը կորոշվի վաղը ընդդիմադիր 6 կուսակցությունների դաշինքի նիստում։
Ամենահավանական թեկնածուն համարվում է Քըլըչդարօղլուն, սակայն որոշ շանսեր ունի նաև Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը։ Ընտրությունները նշանակված են մայիսի 14-ին։