Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»

Այդ 200 դեպքը որտեղի՞ց է եկել․ ուղղակի հաշվա՞րկ է, թե՞ իրականում լուրջ հետազոտության արդյունքում սկսում ենք առնվազն 200 դեպքը գոնե լուծել. Կյուրեղյան (տեսանյութ)

Ազգային ժողովում քննարկվում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը:

Այն առաջարկում է օրենսդրական կարգավորում՝ միտված ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության առավել արդյունավետ գործիքակազմ ունենալուն:

Իսկ ավելի կոնկրետ՝ 560 միլիոն դրամով ձեռք է բերվելու 200 էլեկտրոնային շղթայի հավաքածու՝ բռնարարին զոհից հեռու պահելու համար այն նրա ոտքին կամ ձեռքին ամրացնելու նպատակով:

Քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը հարցադրում ուղղեց Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Մարինա Ղազարյանին:

«Արդարադատության փոխնախարարն իր ելույթում նշեց, թե որպես հիմք վերցրել են այն փաստը, որ 200 դեպքի համար անհրաժեշտ է 500 միլիոն և ավելի ծախս։ Ուզում եմ հասկանալ՝ այդ 200 դեպքը որտեղի՞ց է եկել, ուղղակի հաշվարկ է 200-ի համա՞ր և ծախսվում է այսքան գումար, թե՞ իրականում լուրջ հետազոտությունների արդյունքում մենք սկսում ենք առնվազն 200 դեպքերը գոնե լուծել»,- հարցրեց ընդդիմադիր պատգամավորը: 

Վերջինս նշեց, որ ընդդիմադիր պատգամավորն ուշադիր չի եղել, ասվել է՝ ուսումնասիրվել են այդ հարցերը, տարբեր երկրների՝ Կանադա, Ֆրանսիա, Իսպանիա, փորձն է հետազոտվել։

«Մենք գիտենք, որ մեզ մոտ էլ վիճակն այդքան նորմալ չէ։ Խոսքս բռնության հետ կապված խնդիրների մասին է։ Միշտ չէ, որ բարձրաձայնում են։ Այդ 200 դեպքը, եթե արդեն կա, նշանակում է՝ մենք ունենք խնդիր։ Թեկուզ մեկ մարդու նկատմամբ, եթե բռնություն է իրականացվում, մենք պարտավոր ենք այնպիսի միջավայր ստեղծենք, որ բռնությունը կանխարգելվի»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Կյուրեղյանը կրկին հետաքրքրվեց՝ որտեղի՞ց այդ 200 թիվը. «Ֆրանսիայի, Կանադայի փորձի ուսումնասիրությունից դուրս բերել 200 թիվ, աբսուրդ է։ Ուզում եմ հասկանալ՝ 200 թիվ եք նշում, որտեղի՞ց է ծնվել 200-ը»,- ասաց նա:

Մարինա Ղազարյանն արձագանքեց. «Կներեք էլի, Դուք այնպիսի հարց եք տալիս, որ դա հասնում է աբսուրդի։ Պարզ է, որ ես չեմ իրականացրել այդ փորձագիտական ուսումնասիրությունը։ Այդ թիվը ես չեմ տվել։ Ինչպես և դուք, այնպես էլ ես, կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են, ուսումնասիրել են մարդիկ, և վեր են հանել այդ թիվը։ Ես չեմ հանել, հասկանում եք»։