Ադրբեջանի Գլխավոր դատախազ. Ադրբեջանը բազմաթիվ հարցեր ունի Իրանին
Ադրբեջանը բազմաթիվ հարցեր ունի Իրանին՝ կապված Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակման հետաքննության հետ, հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քամրան Ալիևը։
Նրա խոսքով` ադրբեջանական կողմը չի կարող պարզաբանել մի շարք հանգամանքներ։
«Մենք չգիտենք, թե ինչպես է զինված տղամարդը կես ժամից ավելի գտնվել ադրբեջանական դիվանագիտական կորպուսում, ինչու են իրավապահները անգործության մատնվել, ինչպես է այս մարդը ձեռք բերել ավտոմատը։ Հարձակվողն ուներ երկու հրազեն: Իրանական մամուլը գրում է, որ հարձակվողին տեղավորել են հոգեբուժական կլինիկայում։ Դեպքի հանգամանքները ցույց են տալիս, որ դա պլանավորված է եղել»,- նշել է նա։