Ուկրաինական զորքերը կարող են դուրս գալ Բախմուտից. Զելենսկիի խորհրդական
Ուկրաինայի նախագահի տնտեսական հարցերով խորհրդական Ալեքսանդր Ռոդնյանսկին CNN-ին ասել է, որ ուկրաինացի զինվորականները կարող են տակտիկական նահանջ իրականացնել Դոնեցկի շրջանի Բախմուտից։
«Ռուսաստանն այժմ փորձում է շրջապատել Բախմուտը, և դրա համար նրանք օգտագործում են Wagner-ի լավագույն ստորաբաժանումները, որոնք, ըստ երևույթին, լավագույնս պատրաստված և փորձառու են: Մեր բանակն ակնհայտորեն պատրաստվում է կշռադատել բոլոր տարբերակները: Առայժմ նրանք պահում են քաղաքը, բայց անհրաժեշտության դեպքում նրանք ստրատեգիական նահանջ կիրականացնեն, քանի որ մենք չենք պատրաստվում հենց այնպես զոհաբերել մեր ողջ ժողովրդին»,- ասել է Ռոդնյանսկին։
Նրա խոսքով՝ նահանջի որոշումը կայացնում են ուկրաինացի զինվորականները։