Հունաստանում գնացքների վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 36-ի
Հունաստանում բեռնատար գնացքի և մարդատար գնացքի բախման հետևանքով 36 մարդ է զոհվել, 66-ը հոսպիտալացվել է, որոնցից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, հայտնել է Հունաստանի հրշեջ ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Վասիլիս Վարտակոյանը։
«Առայժմ հաստատված զոհերի թիվը հասել է 36-ի, 66 մարդ հոսպիտալացվել է, այդ թվում՝ վեցը վերակենդանացման բաժանմունքում»,- ասաց նա։
Գնացքները բախվել են Տեմպի քաղաքում, դեպքը տեղի է ունեցել կեսգիշերին մոտ չպարզված հանգամանքներում Աթենքից ավելի քան 200 կիլոմետր հյուսիս-արևմուտք գտնվող «Evangelismos» կայարանում:
Բախման հետևանքով հրդեհ է բռնկվել, երեք վագոն դուրս է եկել ռելսերից։