Զելենսկիի գրասենյակը հերքում է Ռուսաստանի դեմ հարձակումներին Ուկրաինայի մասնակցությունը
Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը պնդում է, որ Կիևը ներգրավված չէ Ռուսաստանի դեմ հարձակումներին։
«Ուկրաինան չի հարվածում Ռուսաստանի Դաշնության տարածքին, Ուկրաինան պաշտպանական պատերազմ է վարում իր բոլոր տարածքներն ապաօկուպացնելու համար»,- գրել է Պոդոլյակը Twitter-ում։
Երեքշաբթի օրը ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական ՀՕՊ համակարգերը ոչնչացրել են ուկրաինական անօդաչու թռչող սարքեր, որոնք փորձում էին գրոհել քաղաքացիական օբյեկտները Կրասնոդարի երկրամասում և Ադիգեայում։